Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար»

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար»
20.05.2026 | 14:19

«Բարենորոգիչնե՛ր» և խոտորյալնե՛ր, կրկին դիմում ենք խնդրանքով` վերջապես ձեր «բարենորոգիչ հովվի» նկատմամբ հոգևոր խնամք տարեք:

Դուք միասին.

Ըմբոստացել եք Մայր Եկեղեցու դեմ:

Հովանավորել և մասնակցել եք «հակականոնական» պատարագներին:

Հովանավորել և մասնակցել եք կարգալույծների չպատարագներին:

Հովանավորել եք կարգալույծների կողմից եկեղեցիների և առաջնորդարանների զավթումը:

Երկնել եք տիրադավ ծրագրեր ու փորձել իրականացնել:

Ցանել եք դեպի հերձված տանող պառակտման սերմեր Մայր Եկեղեցում:

Ծրագրում եք մոտ ապագայում նոր հալածանքներ սկսել Մայր Եկեղեցու դեմ:

Գայթակղել եք հավատավոր հոտին և ցրել` ժողովելու փոխարեն:

Իսկ հիմա հարցնում ենք.

1. Ինչու՞ եք լքել ձեր «հովվին», անխնամ թողել նրան` դեմ առ դեմ գայթակղված հոտին:

2. Դուք պատասխանատվության ձեր բաժինը զգու՞մ եք կատարվածի մեջ:

3. Ասելիք կամ անելիք չունե՞ք:

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառնը» (Ես. 5:20):

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ